Թանգարան

Թանգարան
"Սևան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի բնագիտական թանգարանը ստեղծվել և գործում է 1996թ.-ից: Թանգարանի բուն նպատակն է հասարակությանը իրազեկ դարձնել Սևանի տարածաշրջանի շրջակա միջավայրին, նրա պատմությանը, ֆաունային, ֆլորային, ընդերքին և այլն: Թանգարանի ցուցանմուշների հավաքչական աշխատանքները սկսվել են ազգային պարկի հիմնադրման օրերից, ինչպես նաև ձեռք են բերվել գնման և նվիրատվության միջոցով: Թանգարանում ներկայացված է շուրջ 700 միավոր առարկա` բոլորն էլ ցուցադրության ֆոնդերո...

Ծովինարի՝ Թեյշեբինի կամ Օձաբերդի կիկլոպյան ամրոց

Ծովինարի՝ Թեյշեբինի կամ Օձաբերդի կիկլոպյան ամրոց
Կառուցված է մի ժայռոտ բլրի վրա, որը հյուսիսից նայում է Սևանա լճին, տեղադրված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից մոտ 1,5 կմ արևմուտք, Արծվանիստ գյուղի արևելյան մատույցներում: Առավել մատչելի է Ծովինար գյուղի միջով դեպի Արծվանիստ տանող հին ճանապարհով: Ամրոցի բլրի հարավ-արևմտյան մասում, Ծովինար-Արծվանիստ ճանապարհից անմիջապես ձախ՝ քարաժայռի ճակատին գտնվում է Վանի թագավորության տիրակալ Ռուսա I-ի (Ք.ա. 735-713 թթ.) արձանագրությունը: Համաձայն արձանագրության՝ ...

Շորժա քարացած ալիք

Շորժա քարացած ալիք
Գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից հյուսիս-արևելք՝ համարյա նրա վերջավորության մոտ, Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհից ձախ, նրա անմիջական հարևանությամբ: Ձևավորվել է ջրային էրոզիայի արդյունքում՝ հանդիսանալով գործնականում Սևանա լճի ափամերձ մասը մինչև լճի մակարդակի իջեցումը: