Տուրիզմի  ձևերը և երթուղիները

Տուրիզմի  ձևերը և երթուղիները
Ազգային պարկում և հարակից տարածքներում առաջարկվող տուրիզմի ձևերը կարելի է բաժանել 2 գլխավոր տիպերի` հատուկ և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող:  Հատուկ (նեղ մասնագիտացված) ձևերը կարող են լինել ինչպես դասական տուրիստական ուղևորությունների, այնպես էլ հետազոտական արշավախմբերի տեսքով: Դրանց շարքին են դասվում` վայրի կենդանական և բուսական աշխարհի դիտարկման (wildlife watching), oրինակ` թռչնադիտական (birdwatching), բուսաբանական, գեոէկ

Սևանի կողակ

Սևանի կողակ
Սևանի կողակ, ծածանաձկների ընտանիքի ձուկ։ ՀՀ-ում տարածված է Սևանալճում, Արաքս, Հրազդան, Մեծամոր, Քասաղ, Արփա, Ախուրյան, Դեբեդ, Աղստև, Ազատ, Որոտան, Ողջի գետերում, դրանց ջրերով սնվող խոշոր ջրամբարներում։ Միջին չափի ձուկ է։ Մարմնի երկարությունը 35-40 (երբեմն՝ մինչև 50) սմ է, զանգվածը՝ 2 կգ և ավելի։ Մեջքային լողակիեզրը թեք է, ուղիղ կամ մի փոքր գոգավոր։ Բերանը ճեղքաձև է, դնչի ստորին մասում՝ անկյուններում, կան 1 զույգ կարճ բեղիկներ։ Ստորին շ...

Սևանի իշխան

Սևանի իշխան
Սևանի իշխան (լատ.՝ Salmo ischchan), սաղմոնանմանների ընտանիքի ձուկ։ Էնդեմիկ տեսակ։ Տարածված է բացառապես Սևանա լճի ավազանում։ Մկանուտ, շարժուն ձկներ են, որոնք բազմացման շրջանում ծովերից անցնում են գետերը՝ ձվադրելու համար Իշխանն առաջացել է Հայաստանի լեռնային գետակներում ժամանակին շատ տարածված կարմրախայտից և հատուկ է միայն Սևանա լճին։ Յուրահատուկ կենսապայմաններ ունեցող Սևանա լիճ թափանցած կարմրախայտերն ա...

Սիգ

Սիգ
Սիգը սաղմոնների ընտանիքի ձուկ է: Հայաստանում ամենատարածված ձկնատեսակն է: Սևանա լիճ է ներմուծվել 1924–27 թթ-ին՝ Ռուսաստանի Լադոգա և Չուդ լճերից: Կլիմայավարժեցվել է լճի պայմաններին, ինչի ընթացքում առաջացել է առանձին ենթատեսակ՝ Սևանի սիգը: Մարմինը տափակ է` կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը 30–40 (երբեմն՝ մինչև 60) սմ է, զանգվածը՝ մինչև 3,5 կգ: Գլուխը փոքր է, դունչը՝ սուր: Թեփուկները համեմատաբար խոշոր են: Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթափայլ է՝ երկն

Սևանի բեղլու

Սևանի բեղլու
Սևանի բեղոտ (Barbus lacerta sevangi), ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում տարածված է միայն Սևանա լճում և նրա մեջ թափվող գետերում։ Առաջացնում է լճային, լճա-գետային և գետային պոպուլացիաներ, որոնք իրարից հիմնականում տարբերվում են իրենց բնակվելու և բազմանալու վայրով։ Միջին չափի ձուկ է։ Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 15-18 (երբեմն՝ մինչև 30) սմ, զանգվածը՝ 500 գ։ Բերանը ստորին է՝ կիսալուսնաձև կտրվածքով։ Բերանի անկյուններում և վեր...

Ռեկրեացիոն գոտի

«Սևան» ազգային պարկի առաջակվող ռեկրեացիոն գոտիների ընդհանուր տարածքը կազմում է 4753 հա, որոնք առանձին հատվածներով տարածվում են լճի ափամերձ երկայնքով (Քարտեզ 4): Քարտեզ 4 Առաջին ռեկրեացիոն գոտի Տարածքը կազմում է 1501 հա, սահմանի ընդհանուր երկարությունը՝ 119.8 կմ: Սահմանի նկարագրությունը. Ռեկրեացիոն գոտու սահմանը սկսում է Սևան-Գավառ ավտոճանապահի Լճաշեն գյուղ մտնող ճանապահի խաչմերուկից դեպի արևելք լճի ափից` Ա2 կետից (X=495906, Y=4487597, H= 189

Տնտեսական գոտի

«Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքներն ընկած են հետևյալ հատվածներում՝ Սևան քաղաքից Ծովագյուղ, Լճաշենից Հայրավանք, Նորատուս թերակղզուց Ծակքար գետ, Արգիճի գետից Ծովակ գյուղ և Գեղամասար գետից Արտանիշ թերակղզի, ինչպես նաև Արեգունու հարավ-արևմտյան լեռնալանջերի վրա: Այս հատվածներում տնտեսական գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 11 184 հա (Քարտեզ 4): Քարտեզ 4 1-ին հատվածի տարածքը կազմում է 388 հա: Այն գտնվում է «Սևան» ազգային պարկի հյուսիս-արևմտյան

<<Արտանիշի>> արգելոց

<<Արտանիշի>> արգելոց
<<Արտանիշի>> արգելոցը գտնվում է ազգային պարկի արևելյան մասում, ընդգրկում է Արտանիշ թերակղզին (բացառությամբ ձախակողմյան հատվածի` Շորժա համայնքային հողերը) և Արտանիշի լճախորշի թերակղզուն հարող մասը: Տարածքը զբաղեցնում է 3640 հա մակերես, որից 2142 հա ցամաքային տարածք, իսկ 1498 հա` ջրային: Սահմանի ընդհանուր երկարությունը 25.9 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 11.7 կմ երկարությամբ և 7.8 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել Արտանիշ թերակղզու...

Լճաշենի կիկլոպյան ամրոց-բնակատեղի

Լճաշենի կիկլոպյան ամրոց-բնակատեղի
Լճաշենի ամրոց-բնակատեղին գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի հարավային ծայրամասում բարձրացող բլուրների վրա և զբաղեցնում առավել քան 35.0 հա տարածք: Տարածվում է 15 բլուրների, նրանց լանջերի ու ձորակների վրա: Ամրոցն իր դիրքով 50-100 մ հարաբերական բարձրությամբ իշխում է շրջակայքի վրա: Ամրոցի և բնակատեղիի արտաքին պարիսպների ընհանուր երկարությունը հասնում է շուրջ 5000 մետրի: Տարածքը և շրջակայքը խիստ քարքարոտ է, ծածկված կացարանների մնացորդներով: Լճաշենի ա...