Սելիմի քարավանատուն

Սելիմի քարավանատուն
Տեղադրությունը, կառուցվածքը և պատմությունը. գտնվում Է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից 18 կմ հարավ, ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագլխին՝ Սելիմի լեռնանցքի ամենաբարձր կետում՝ ծովի մակերևույթից 2410 մ բարձրության վրա, մի գեղատեսիլ վայրում, որտեղից բացվում է Վարդենիսի լեռնաշղթայի ալպյան գոտու տպավորիչ համայնապատկերը: Քարավանատունը մատչելի է ՄարտունիԵղեգնաձոր նորակառույց և բարեկարգ ավտոխճուղով և գտնվում է նրա անմիջապես ձախ կողմում: Հայաստանի...

Հայրավանք

Հայրավանք
Տեղադրությունը, կառուցվածքը և պատմությունը. գտնվում Է ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավան գյուղի հյուսիս-արևելյան եզրին, Սևան- Գավառ խճուղային ճանապարհից անմիջապես ձախ, Սևանա լճի մեջ առաջացած մի քարքարոտ հրվանդանի վրա, որի նեղ պարանոցը պարսպելով վանքը ստացել է անմատչելի ամրոցի տեսք: Մատչելի է նշված խճուղային ճանապարհից ձախ թեքվելով (խճուղու վրա առկա է ցուցանակ): Մատենագրական աղբյուրներում Հայրավանքը հիշատակվում է նաև Հայր Հովհաննու, Մարդ Աղավնեաց, և Այրի վանք ա...

Սևանավանք

Սևանավանք
ՍևԱՆԱՎԱՆՔԸ Տեղադրությունը, կառուցվածքը և պատմությունը. գտնվում Է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից հյուսիս-արևելք, լճի արևմտյան ափին` Սևանա կղզու (այժմ վերածված թերակղզու) բարձունքին: Մատչելի է Սևան-Դիլիջան մայրուղուց դեպի աջ թեքվող բարեկարգ և ասֆալտապատ ճանապարհով, որը տանում է դեպի Սևանի թերակղզի (Սևան-Գավառ ավտոճանապարհային խաչմերուկից մինչև կղզի տանող ճանապարհի շրջադարձը 7 կմ է, կղզու խաչմերուկից մինչև վանական համալիր` 1,3 կմ): Սևանա կղզին իր անառիկու...

Քանագեղի կիկլոպյան ամրոց-բնակատեղին և դամբարանադաշտը

Քանագեղի կիկլոպյան ամրոց-բնակատեղին և դամբարանադաշտը
Գտնվում Է Գավառ քաղաքից 12 կմ հարավ-արևելք, Գավառ-Մարտունի ավտոխճուղուց ձախ, Սևանա լճի արևմտյան ափին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի վարչական տարածքում, նրանից 8,5 կմ հարավ-արևելք: Ամրոցը տեղադրված է մի ընդարձակ հրվանդանի վրա, շուրջ 30.0 հա տարածությամբ, երեք կողմերից շրջապատված է լճի ջրերով: Տարածքը զբաղեցված է միջնադարյան Քանագեղ կամ Մանուչարի Դոլակներ կոչվող ընդարձակ գյուղի ավերակներով: Կիկլոպյան պարսպի հետքերը նկատելի են ամրոցի հյուսիս-արևմտյ...

Ծովակի կիկլոպյան ամրոց-բնակատեղի

Ծովակի կիկլոպյան ամրոց-բնակատեղի
Տեղադրված է ՀՀ Գեղարքունիքի մարզի նույնանուն գյուղի հարավային և արևմտյան կողմերում գտնվող բարձունքի վրա, որը շրջապատի նկատմամբ վեր է խոյանում 50-60 մ: Մատչելի է Ծովակ գյուղից սարահարթ տանող ճանապարհը հետիոտն կերպով հաղթահարելով կամ Ծովակ-Լճավան ավտոճանապարհով սարահարթի վրա բարձրանալով, ինչպես նաև Կարճաղբյուր գյուղից Մարտունի-Վարդենիս հին ճանապարհն օգտագործելով: Միջնաբերդը մխրճված է եղել լճի մեջ և երեք կողմերով շրջապատված է եղել անմատչելի զառիթափերով, իսկ հ...