Լճածածան

Լճածածան
Արծաթափայլ լճածածանը (Crucian carp) լիճ է ներթափանցել 1980-ական թվականների սկզբին: Սևանա լճում աճում է լճածածանի մեկ պոպուլյացիա, որն այստեղ առաջացնում է բազմաթիվ սնվող և բազմացող վտառներ: Արդեն 1990 թվին արծաթափայլ լճածածանի արդյունագործական որսաչափը կազմել է մոտ 200 տ: Այն զանգվածաբար հանդիպում է Սևանա լճի ամբողջ ափամերձ հատվածում, հասուն գոնադներով մտնում է Լիճք, Ծակքար, Մասրիկ, Արգիճի և այլ գետեր: Ձվադրում է նաև լճում: Պոպուլյացիայի հիմնական մասը բազմա...

Հայկական որոր

Հայկական որոր
Հայկական որոր (լատ.՝ Larus armenicus), խոշոր որոր է, որը բնակվում է Կովկասում, Մերձավոր Արևելքումև Միջին Արևելքում։ Անցյալում այն դասակարգվում էր որպես արծաթագույն որորի ենթատեսակ, բայց ավելի ուշ այդ որորին դասակարգեցին որպես առանձին տեսակ։ Հայկական որորը նման է դեղնաոտք որորին, սակայն ավելի փոքր է, և ունի մուգ մոխրագույն հատվածներ գլխի և մեջքի շրջաններում։ Թևերի շրջանում սև երանգավորումը ավելի լայն է և ավելի քիչ սպիտակ բծերով։ Կտուցըկարճ է։ Առաջին ձմռան