Գործունեություն

Գործունեություն
<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, բնապահպանական, գիտահետազոտական կազմակերպություն է, որի գործունեության առարկան պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, ինչպես նաև պարկ...

<<Գիհի-կաղնուտային ռելիկտային>> արգելավայր

<<Գիհի-կաղնուտային ռելիկտային>> արգելավայր
<<Գիհի-կաղնուտային ռելիկտային>> արգելավայրը գտնվում է ազգային պարկի արևելյան մասում և տարածվում է Դարանակ գյուղից մինչև Ջիլ գյուղ` մոտ 18 կմ երկարությամբ և 1.5-3.8 կմ լայնությամբ: Արգելավայրը զբաղեցնում է 1807 հա մակերես: Տարածքը կտրտված է, հանդես են գալիս տարբեր չափերի 5 հատվածներ, որոնց սահմանների ընդհանուր երկարությունը կազմում է 55.0 կմ: Արգելավայրի նպատակն է ապահովել Սևանա լեռնաշղթայի հարավ- արևմտյան լանջերի վրա տարածվող գիհու և կաղնու ռել...

ԱՐԳԵԼՈՑՆԵՐ

ԱՐԳԵԼՈՑՆԵՐ
<<Նորաշենի>> արգելոցը գտնվում է ազգային պարկի հյուսիս-արևմտյան հատվածում և զբաղեցնում է 839 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 341 հա, իսկ ջրայինը` 498 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 12.7 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 3.9 կմ երկարությամբ և 3.0 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել թռչունների (մասնավորապես հայկական որորի, քանի որ այստեղ բնադրող միակ էնդեմիկ թռչունն է) բնականոն ապրելակերպն ու վերարտադրությունը: ...

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
Թռչուններ "Սևան" ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են թռչունների 267 տեսակներ, որոնք պատկանում են հետևյալ կարգաբանական խմբերին. Սուզակներ (Podicipediformes) Ձկնկուլ (Pelecaniformes) Արագիլ, տառեղ, ջրցուլ (Ciconiiformes) Ֆլամինգո (Phoenicopteriformes) Գիշատիչներ (Falconiformes) Սագեր, բադեր, կարապներ (Anseriformes) Հավազգիներ (Galliformes) Կռունկ, փարփար (Gruiformes) Որոր, կտցար, քարադր (Charadriifor