Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ -ի աշխատակիցների կողմից կազմակերպվել է էկոկրթական միջոցառումներ` մատաղ սերնդին փոխանցելով բնության պահպանության կարևորությունն ու յուրաքանչյուրի պատասխանատվությունն այդ կարևոր գործում։ Իսկ օրվա վերջում ՊՈԱԿ-ի անձնակազմը շրջեց Սևանա լճի վրա` ևս մեկ անգամ հիանալու նրանով, ինչի պահպանության համար էլ մենք աշխատում ենք… Շնորհավոր բոլոր նրանց տոնը, ովքեր մեզ հետ միասին պահպանում ու սիրում են բնությունը…