Կոթավանք

Կոթավանք, կիսավեր հայկական վանական համալիր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, Մարտունուց 5 կմ հեռավորության վրա։ Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Հենց այդ Հայկազուն իշխաններն էլ կառուցել են Կոթավանքը որպես տոհմական դամբարան։ Այժմ այն վերականգնվումէ։ Ծառայել է նաև որպես թաքստոց։

Շողագավանք

Շողագավանք, հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձան Հայաստանի Մարտունու շրջանում՝ Ձորագյուղի արևմտյան կողմում։ Գլխավոր՝ սուրբ Պետրոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարի վերջին քառորդին՝ Գեղարքունիքի մեծ տիկին Մարիամի միջոցներով։ Պահպանվել են հյուսիսային պատը և մյուս հատվածների հիմնապատերը՝ կառուցված մոխրագույն տուֆի կանոնավոր մշակված սրբատաշ քարերից։ Ըստ հատակագծային հորինվածքի եռաքսիդ, չորս անկյուններում միահարկ ավանդատներով եկեղեցի է։ ճակատները մշակվ...

«Բերդի գլուխ» ամրոց

«Բերդի գլուխ» ամրոց
«Բերդի գլուխ» ամրոցը կառուցվել է մ.թ.ա. II-I հազարամյակների ընթացքում: Գտնվում է Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի հյուսիս-արևմտյան մասում` սարահարթի զառիթափին: Սարահարթի հյուսիսային լանջը ավելի քիչ թեքություն ունի, քան հարավայինը, ծածկված է խոշոր ժայռերով, ինչի արդյունքում լանջը դարձել է անանցանելի: Հարավային լանջին երևում են կացարանների հետքեր, որտեղ որպես պատ օգտագործվել են վերևից գլորված խոշոր ժայռաբեկորները: «Բերդի գլուխ» ամրոցը ունեցել է երկու շինարար...

Քարե-դուռ կիկլոպյան ամրոց

Քարե-դուռ կիկլոպյան ամրոց (կամ Տաշ-Կափու), Կարճաղբյուր գյուղի հարավարևելյան կողմի սարահարթում գտնվում են ավերված կիկլոպյան ամրոցի ավերակները։ Այդ շենը կոչվում է Քարե դուռ, որովհետև այդտեղ եղած քրիստոնեական երկու սրբավայրերի դռները շինված են հսկայական բազալտ քարից։ Ամրոցը գրավում է շուրջ հինգ հեկտար տարածություն, որից ավելի քան մեկ հեկտարը միջնաբերդին է բաժին ընկնում։ Ամրոցը և իր շրջակա շենը երեք կողմից շրջապատված են գահավեժ ցած իջնող, համարյա անմատչելի լան...

Պառավի կիկլոպյան ամրոց

Պառավի կամ Իլիկյա վանքի ամրոց, Գավառ քաղաքից 10 կմ հարավ, Լանջաղբյուր գյուղի հարավարևելյան կողմի բարձունքի վրա կա մի վանք՝ Պառավի կամ Իլիկյա անունով։ Վանքի շրջակայքում երևում են կիկլոպյան ամրոցի ու բնակատեղիի հետքեր, որի ամենաբարձր տեղում մասամբ պահպանվել է միջնաբերդը։ Սարահարթի արևմտյան լանջը թեք է և գագաթի մոտ վերջանում է քսան մետր բարձրություն ունեցող քարային ուղղաձիգ զանգվածով, նրա ստորին մասում որոշակի երևում են քարանձավների մուտքերը։ Այդ մուտքերով...

Մեծեփի կիկլոպյան ամրոց

Մեծեփի կիկլոպյան ամրոց
Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։ Գագա...

Սև փարփար

Սև փարփար
Սև փարփար, (լատ.՝ Fulica atra) ջրահովվիկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։ Արտաքին կառուցվածք Մարմնի երկարարությունը 36-38 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 70-80 սանտիմետր, կենդանի զանգվածը՝ 500-1100 գրամ։ Հասունի փետրածածկի ընդհանուր գունավորումը սև է, որովայնը՝ մոխրագույն երանգով։ Ճակատի ակնառու վահանաձև կոշտուկն ու կտուցը սպիտակ են։ Մատների լողակները ժանյականման են, կտուցը՝ կարճ ու սուր, աչքերը՝ կարմրագորշագույն։ Երիտասարդի ընդհանուր փետրածածկը մ...

Ձկնկուլ

Ձկնկուլ
Ձկնկուլներ (լատ.՝ Phalacrocoracidae), հավալուսնանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ մեծ ձկնկուլ և փոքր ձկնկուլներ: Մեծ ձկնկուլի բնադրագաղութները Գիլլի լճի չորացումից հետո անհետացել են։ Մեծ թիվ են կազմում փոքր ձկնկուլի բնադրագաղութները Արարատյան դաշտում։ Աչքի են ընկնում միջին երկարության, կեռ ծայրով, ատամնանման եզրեր ունեցող կտուցով, երկար վզով։ Մեծ ձկնկուլ   Մեծ ձկնկուլ (լատ.՝ Phalacrocorax carbo), ձկնկուլների ընտանիքի

Սուզակներ

Սուզակներ
Սուզակներ, սուզականմանների կարգի ջրլող թռչունների ընտանիք։ Հայտնի է 21, Հայաստանի Հանրապետությունում՝ 5 տեսակ՝ մեծ սուզակ, մոխրաայտ սուզակ, փոքր սուզակ, կարմրավիզ սուզակ, սևավիզ սուզակ (վերջին 3-ի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի)։ Կենդանի զանգվածը 120-2000 գ է։ Օժտված են ջրում սուզվելու կատարյալ ունակությամբ։ Գլուխը փոքր է, կտուցը՝ կարճ, սրածայր, վիզը՝ երկար, մարմինը՝ ամփոփ, կլորավուն, մատները՝ եգրալողաթաղանթավոր, ոտքերը դասավորված են մարմնի հետին մասո...

Լճածածան

Լճածածան
Արծաթափայլ լճածածանը (Crucian carp) լիճ է ներթափանցել 1980-ական թվականների սկզբին: Սևանա լճում աճում է լճածածանի մեկ պոպուլյացիա, որն այստեղ առաջացնում է բազմաթիվ սնվող և բազմացող վտառներ: Արդեն 1990 թվին արծաթափայլ լճածածանի արդյունագործական որսաչափը կազմել է մոտ 200 տ: Այն զանգվածաբար հանդիպում է Սևանա լճի ամբողջ ափամերձ հատվածում, հասուն գոնադներով մտնում է Լիճք, Ծակքար, Մասրիկ, Արգիճի և այլ գետեր: Ձվադրում է նաև լճում: Պոպուլյացիայի հիմնական մասը բազմա...