Պառավի կիկլոպյան ամրոց

Պառավի կամ Իլիկյա վանքի ամրոց, Գավառ քաղաքից 10 կմ հարավ, Լանջաղբյուր գյուղի հարավարևելյան կողմի բարձունքի վրա կա մի վանք՝ Պառավի կամ Իլիկյա անունով։ Վանքի շրջակայքում երևում են կիկլոպյան ամրոցի ու բնակատեղիի հետքեր, որի ամենաբարձր տեղում մասամբ պահպանվել է միջնաբերդը։ Սարահարթի արևմտյան լանջը թեք է և գագաթի մոտ վերջանում է քսան մետր բարձրություն ունեցող քարային ուղղաձիգ զանգվածով, նրա ստորին մասում որոշակի երևում են քարանձավների մուտքերը։ Այդ մուտքերով...

Մեծեփի կիկլոպյան ամրոց

Մեծեփի կիկլոպյան ամրոց
Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։ Գագա...

Սելիմի քարավանատուն

Սելիմի քարավանատուն
Տեղադրությունը, կառուցվածքը և պատմությունը. գտնվում Է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից 18 կմ հարավ, ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագլխին՝ Սելիմի լեռնանցքի ամենաբարձր կետում՝ ծովի մակերևույթից 2410 մ բարձրության վրա, մի գեղատեսիլ վայրում, որտեղից բացվում է Վարդենիսի լեռնաշղթայի ալպյան գոտու տպավորիչ համայնապատկերը: Քարավանատունը մատչելի է ՄարտունիԵղեգնաձոր նորակառույց և բարեկարգ ավտոխճուղով և գտնվում է նրա անմիջապես ձախ կողմում: Հայաստանի...

Հայրավանք

Հայրավանք
Տեղադրությունը, կառուցվածքը և պատմությունը. գտնվում Է ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավան գյուղի հյուսիս-արևելյան եզրին, Սևան- Գավառ խճուղային ճանապարհից անմիջապես ձախ, Սևանա լճի մեջ առաջացած մի քարքարոտ հրվանդանի վրա, որի նեղ պարանոցը պարսպելով վանքը ստացել է անմատչելի ամրոցի տեսք: Մատչելի է նշված խճուղային ճանապարհից ձախ թեքվելով (խճուղու վրա առկա է ցուցանակ): Մատենագրական աղբյուրներում Հայրավանքը հիշատակվում է նաև Հայր Հովհաննու, Մարդ Աղավնեաց, և Այրի վանք ա...

Սևանավանք

Սևանավանք
ՍևԱՆԱՎԱՆՔԸ Տեղադրությունը, կառուցվածքը և պատմությունը. գտնվում Է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից հյուսիս-արևելք, լճի արևմտյան ափին` Սևանա կղզու (այժմ վերածված թերակղզու) բարձունքին: Մատչելի է Սևան-Դիլիջան մայրուղուց դեպի աջ թեքվող բարեկարգ և ասֆալտապատ ճանապարհով, որը տանում է դեպի Սևանի թերակղզի (Սևան-Գավառ ավտոճանապարհային խաչմերուկից մինչև կղզի տանող ճանապարհի շրջադարձը 7 կմ է, կղզու խաչմերուկից մինչև վանական համալիր` 1,3 կմ): Սևանա կղզին իր անառիկու...

Քանագեղի կիկլոպյան ամրոց-բնակատեղին և դամբարանադաշտը

Քանագեղի կիկլոպյան ամրոց-բնակատեղին և դամբարանադաշտը
Գտնվում Է Գավառ քաղաքից 12 կմ հարավ-արևելք, Գավառ-Մարտունի ավտոխճուղուց ձախ, Սևանա լճի արևմտյան ափին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի վարչական տարածքում, նրանից 8,5 կմ հարավ-արևելք: Ամրոցը տեղադրված է մի ընդարձակ հրվանդանի վրա, շուրջ 30.0 հա տարածությամբ, երեք կողմերից շրջապատված է լճի ջրերով: Տարածքը զբաղեցված է միջնադարյան Քանագեղ կամ Մանուչարի Դոլակներ կոչվող ընդարձակ գյուղի ավերակներով: Կիկլոպյան պարսպի հետքերը նկատելի են ամրոցի հյուսիս-արևմտյ...

Ծովակի կիկլոպյան ամրոց-բնակատեղի

Ծովակի կիկլոպյան ամրոց-բնակատեղի
Տեղադրված է ՀՀ Գեղարքունիքի մարզի նույնանուն գյուղի հարավային և արևմտյան կողմերում գտնվող բարձունքի վրա, որը շրջապատի նկատմամբ վեր է խոյանում 50-60 մ: Մատչելի է Ծովակ գյուղից սարահարթ տանող ճանապարհը հետիոտն կերպով հաղթահարելով կամ Ծովակ-Լճավան ավտոճանապարհով սարահարթի վրա բարձրանալով, ինչպես նաև Կարճաղբյուր գյուղից Մարտունի-Վարդենիս հին ճանապարհն օգտագործելով: Միջնաբերդը մխրճված է եղել լճի մեջ և երեք կողմերով շրջապատված է եղել անմատչելի զառիթափերով, իսկ հ...

Լճաշենի կիկլոպյան ամրոց-բնակատեղի

Լճաշենի կիկլոպյան ամրոց-բնակատեղի
Լճաշենի ամրոց-բնակատեղին գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի հարավային ծայրամասում բարձրացող բլուրների վրա և զբաղեցնում առավել քան 35.0 հա տարածք: Տարածվում է 15 բլուրների, նրանց լանջերի ու ձորակների վրա: Ամրոցն իր դիրքով 50-100 մ հարաբերական բարձրությամբ իշխում է շրջակայքի վրա: Ամրոցի և բնակատեղիի արտաքին պարիսպների ընհանուր երկարությունը հասնում է շուրջ 5000 մետրի: Տարածքը և շրջակայքը խիստ քարքարոտ է, ծածկված կացարանների մնացորդներով: Լճաշենի ա...

Ծովինարի՝ Թեյշեբինի կամ Օձաբերդի կիկլոպյան ամրոց

Ծովինարի՝ Թեյշեբինի կամ Օձաբերդի կիկլոպյան ամրոց
Կառուցված է մի ժայռոտ բլրի վրա, որը հյուսիսից նայում է Սևանա լճին, տեղադրված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից մոտ 1,5 կմ արևմուտք, Արծվանիստ գյուղի արևելյան մատույցներում: Առավել մատչելի է Ծովինար գյուղի միջով դեպի Արծվանիստ տանող հին ճանապարհով: Ամրոցի բլրի հարավ-արևմտյան մասում, Ծովինար-Արծվանիստ ճանապարհից անմիջապես ձախ՝ քարաժայռի ճակատին գտնվում է Վանի թագավորության տիրակալ Ռուսա I-ի (Ք.ա. 735-713 թթ.) արձանագրությունը: Համաձայն արձանագրության՝ ...