Մաքենյաց վանք

Մաքենյաց վանք, Մաքենոցաց վանք, միջնադարյան հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից, եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից: Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի՝ Մաքենյաց վանքի առաջնորդ, «Հայրերի հայր» Սողոմոն վարդապետը 701 թվականին կազմել է Տերունական տոների լուսաբանությունը և նահատակների հիշատակարանը՝ Տոնացույցը («Վարք սրբոց» և Հայսմավուրք): 8-9-րդ դար...

Վանեվանի վանք

Վանեվանի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում։ Հիմնադրվել է վաղ միջնադարում։ Ըստ շինարարական արձանագրության, համալիրի գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 903 թ հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։ Գլխավոր եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, իսկ կամարները և գմբեթը՝ տուֆից։ Ունի ներքուստ քառախորան, ...

Կոթավանք

Կոթավանք, կիսավեր հայկական վանական համալիր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, Մարտունուց 5 կմ հեռավորության վրա։ Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Հենց այդ Հայկազուն իշխաններն էլ կառուցել են Կոթավանքը որպես տոհմական դամբարան։ Այժմ այն վերականգնվումէ։ Ծառայել է նաև որպես թաքստոց։

Շողագավանք

Շողագավանք, հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձան Հայաստանի Մարտունու շրջանում՝ Ձորագյուղի արևմտյան կողմում։ Գլխավոր՝ սուրբ Պետրոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարի վերջին քառորդին՝ Գեղարքունիքի մեծ տիկին Մարիամի միջոցներով։ Պահպանվել են հյուսիսային պատը և մյուս հատվածների հիմնապատերը՝ կառուցված մոխրագույն տուֆի կանոնավոր մշակված սրբատաշ քարերից։ Ըստ հատակագծային հորինվածքի եռաքսիդ, չորս անկյուններում միահարկ ավանդատներով եկեղեցի է։ ճակատները մշակվ...

Հայրավանք

Հայրավանք
Տեղադրությունը, կառուցվածքը և պատմությունը. գտնվում Է ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավան գյուղի հյուսիս-արևելյան եզրին, Սևան- Գավառ խճուղային ճանապարհից անմիջապես ձախ, Սևանա լճի մեջ առաջացած մի քարքարոտ հրվանդանի վրա, որի նեղ պարանոցը պարսպելով վանքը ստացել է անմատչելի ամրոցի տեսք: Մատչելի է նշված խճուղային ճանապարհից ձախ թեքվելով (խճուղու վրա առկա է ցուցանակ): Մատենագրական աղբյուրներում Հայրավանքը հիշատակվում է նաև Հայր Հովհաննու, Մարդ Աղավնեաց, և Այրի վանք ...

Սևանավանք

Սևանավանք
ՍևԱՆԱՎԱՆՔԸ Տեղադրությունը, կառուցվածքը և պատմությունը. գտնվում Է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից հյուսիս-արևելք, լճի արևմտյան ափին` Սևանա կղզու (այժմ վերածված թերակղզու) բարձունքին: Մատչելի է Սևան-Դիլիջան մայրուղուց դեպի աջ թեքվող բարեկարգ և ասֆալտապատ ճանապարհով, որը տանում է դեպի Սևանի թերակղզի (Սևան-Գավառ ավտոճանապարհային խաչմերուկից մինչև կղզի տանող ճանապարհի շրջադարձը 7 կմ է, կղզու խաչմերուկից մինչև վանական համալիր` 1,3 կմ): Սևանա կղզին իր անառիկու...