Թանգարան

Թանգարան
"Սևան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի բնագիտական թանգարանը ստեղծվել և գործում է 1996թ.-ից: Թանգարանի բուն նպատակն է հասարակությանը իրազեկ դարձնել Սևանի տարածաշրջանի շրջակա միջավայրին, նրա պատմությանը, ֆաունային, ֆլորային, ընդերքին և այլն: Թանգարանի ցուցանմուշների հավաքչական աշխատանքները սկսվել են ազգային պարկի հիմնադրման օրերից, ինչպես նաև ձեռք են բերվել գնման և նվիրատվության միջոցով: Թանգարանում ներկայացված է շուրջ 700 միավոր առարկա` բոլորն էլ ցուցադրության ֆոնդե...