<<ՍԵՎԱՆ>> ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ>> ՊՈԱԿ-ի ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ
Պետ- Արմեն Բարսեղյան
Հեռ.- 0261-2-51-60
Էլ. փոստ- hod.cadastry@sevanpark.am

Կազմակերպության կողմից իրականացվող, մոնիթորինգը և կադաստրի վարումն ուղղված են պարկի տարածքի բնական էկոհամակարգերի ուսումնասիրմանը, բնական երևույթների և էկոլոգիական իրավիճակի կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, ինչպես նաև բնական պաշարների արդյունավետ օգտագործման և բնության պահպանության գիտական
հիմունքների մշակմանը:

Մոնիթորինգը`

1) կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից առաջացած միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին.
2) նպատակաուղղված է կենսաբանական բազմազանության տարածվածության, տեսակային կազմի, քանակի, բնակության վայրերի, կենդանիների միգրացիայի ուղիների առկա վիճակի բացահայտմանը, էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների քանակական և որակական փոփոխությունների գնահատմանն ու կանխատեսմանը, բնական և մարդածին գործոնների ազդեցության բացահայտմանը.
3) իրականացվում է ելակետային տվյալների ստացման և հավաքագրման նպատակով ստեղծված դիտարկման ցանցում, որը ներառում է մշտական կամ ժամանակավոր (սեզոնային) դիտակետեր, փորձահրապարակներ, երթուղիներ: Դիտարկման ցանցի տեղաբաշխման նախագիծը մշակում է կազմակերպությունը և ներկայացնում լիազորված պետական մարմնի հաստատմանը:

Կադաստրի վարումը`

1) կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից առաջացած միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների
հաշվին.
2) իրականացվում է գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի իրականացման արդյունքում ստացված տվյալների, տարածքների օգտագործման պայմանագրերի, վճարովի ծառայությունների մատուցման մասին տվյալների հիման վրա.
3) նպատակաուղղված է գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի իրականացման ընթացքում ստացված տվյալների հավաքագրմանն ու դասակարգմանը, տարածքների և բնական պաշարների օգտագործման հաշվառմանը, ամփոփմանը և վերլուծմանը, տարածքների օգտագործման օպտիմալ ծանրաբեռնվածության բացահայտմանը.
4) իրականացվում է գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի իրականացման արդյունքում ստացված տվյալների, տարածքների օգտագործման պայմանագրերի, վճարովի ծառայությունների մատուցման մասին տվյալների հիման վրա` տվյալները գրանցելով գրանցամատյանում և համակարգչային տվյալների շտեմարաններում:

Թողնել պատասխան