«Սևան» ազգային պարկի առաջակվող ռեկրեացիոն գոտիների ընդհանուր տարածքը կազմում է 4753 հա, որոնք առանձին հատվածներով տարածվում են լճի ափամերձ երկայնքով (Քարտեզ 4):

4.4.1. Առաջին ռեկրեացիոն գոտի

Տարածքը կազմում է 1501 հա, սահմանի ընդհանուր երկարությունը՝ 119.8 կմ:

Սահմանի նկարագրությունը.

Ռեկրեացիոն գոտու սահմանը սկսում է Սևան-Գավառ ավտոճանապահի Լճաշեն գյուղ մտնող ճանապահի խաչմերուկից դեպի արևելք լճի ափից` Ա2 կետից (X=495906, Y=4487597, H= 1898 մ): Ա2 կետից սահմանը ձգվում է 600 մետր մինչև Լճաշեն գյուղ մտնող ճանապահի խաչմերուկ` Բ2 կետը (X=495511, Y=4487916, H= 1904 մ): Ա2-Բ2 հատվածում սահմանակից է 4-րդ տնտեսական գոտուն: Որից հետո անցնում է հյուսիս-աևելյան ուղղությամբ 1.3 կմ մինչև Սևան-Դիլիջան ավտոմայրուղու հատումը (Սևան քաղաք մտնող խաչմերուկից 1.0 կմ ավտոմայրուղով դեպի Դիլիջանի կողմը)` Գ2 կետը (X=495528, Y=4489063, H= 1919 մ): Այստեղից սահմանը անցնում է Սևան-Դիլիջան ավտոմայրուղով 10.9 կմ մինչև (չհասած 1.2 կմ Ծավագյուղ թեքվող ճանապարհի խաչմերուկ) Դ2 կետը (X=496779, Y=4496236, H= 1915 մ): Այս հատվածում ռեկրացիոն գոտին ամբողջությամբ իր մեջ ներառում է Սևան թերակղզին: Դ2 կետից սահմանը թեքվում է դեպի հյուսիս-արևելք անցնում 3.5 կմ դուրս գալիս Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհ` Ե2 կետը (X=497549, Y=4498965, H= 1916 մ): Գ2-Ե2 հատվածում սահմանակից է 1-ին և 2-րդ տնտեսական գոտիներին: Մինչև Շորժա գյուղ սահմանը անցնում է Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհով (այս հատվածում սահմանակից է 13-րդ տնտեսական գոտուն): Այստեղից ռեկրացիոն գոտու սահմանը մինչև վերջ անցնում է Շորժա գյուղի համայնքային սահմանով: Շորժա գյուղի ճանապարհի խաչմերուկից սահմանը անցնում է 650 մետր թեքվում դեպի հարավ մտնում է Արտանիշ թերակղզի, անցնում գրունտային ճանապարհով 3.7 կմ: Որից հետո անցնում է 2.1 կմ գրունտային ճանապարհով արևելյան ուղղությամբ և հասնում է Արտանիշի արգելոցի Դ1 սահմանակետին: Այստեղից արգելոցի սահմանով իջնում է լճափ հասնում Արտանիշի արգելոցի Գ 1 սահմանակետին:

Տեղանքի նկարագրությունը.

Ռեկրեացիոն գոտու հիմնական տարածքի ռելիեֆը (բացի Սևանա թերակղզուց) հարթ է և ընկած է լճի ափից մինչև 1910 մետր բարձրությունը: Սևանա թերակղզու արևելյան մասը մի ժայռապատ բարձունք է, որի ամենաբարձր կետը հասնում է 1982.3 մետր բարձրության: Ռեկրեացիոն գոտու հյուսիս-արևմտյան ափերը քիչ են կտրտված, մեղմաթեք են, որը հարմար է լողափերի համար, իսկ արևելյան ափերը (Արեգունու լեռնաշղթայի) կտրուկ խորանում են և լողափերի համար այնքան էլ հարմար չեն: Այստեղով անցնում է նաև տեկտոնական խզվածքային գոտին:

Տարածքը հիմնականում պատված է անտառային տնկարկներով, որոնցում գերակշռում են սոճու, բարդու, թեղու և չիչխանի ծառուտները:

Ռեկրեացիոն գոտին ընդգրկում է Ձկնագետ, Դրախտիկ, Գեղամաբակ և Աղբերք գետերի գետաբերանային հատվածները:

Ենթակառուցվածքները. Ռեկրեացիոն գոտու տարածքում ասֆալտապատ ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 9.4 կմ, իսկ գրունտայինը` 57 կմ: Տարածքով անցնում է 7.7 կմ երկարությամբ բարձրավոլտ հոսանքի գծեր: Արեգունու ափամերձ հատվածում` Դրախտիկ-Շորժա, անցնում է գազատարի 12.8 կմ հատվածը:

Սևանա թերակղզու բարձրունքում է գտնվում X-XI դարի Սևանի վանքը, ինչպես նաև ՀՀ Նախագահի, Գրողների միության, Կապույտաչյա Սևան, Արևիկ և այլ հանգստյան տները: Գոտու տարածքում շատ են սպասարկման ոլորտի օբյեկտներ` հյուրանոցներ-7, ռեստորաններ և սրճարաններ` 200-ից ավելի, առևտրի խանութներ և կրպակներ` 250-ից ավելի և այլն: Գոտու Արտանիշ թերակղզու տարածքում է գտնվում Նկարիչների միության հանգստյան տունը:

4.4.2. Երկրորդ ռեկրեացիոն գոտի

Տարածքը կազմում է 144 հա: Սահմանի երկարությունը 18.4 կմ է:

Սահմանի նկարագրությունը.

Ռեկրեացիոն գոտու սահմանը սկսում է Սևան-Գավառ ավտոճանապարհի Լճաշեն գյուղ մտնող ճանապարհի խաչմերուկից դեպի Գավառ ավտոճանապարհի 1.9 կմ-ից` Լճաշենի Ա2 կետից (X=496359, Y=4486589, H= 1898 մ): Անցնում է 150 մետր հարավային ուղղությամբ դուրս գալիս Սևան-Գավառ ավտոճանապարհ: Այստեղից սկզբում ավտոճանապարհով անցում է 4.5 կմ, հետո ազգային պարկի սահմանով 1.2 կմ մինչև Բ2 կետը (X=501470, Y=4486591, H= 1913 մ): Բ2 կետից սահմանը անցնում է հարավ-արևելյան ուղղությանբ 750 մետր հասնում Գ2 կետին (X=502139, Y=4486282): Գ2 կետից անցնում է ազգային պարկի սահմանով հարավ-արևելյան ուղղությանբ հասնում Դ2 կետին (X=502671, Y=4485889, H= 1912 մ): Այստեղից սահմանը թեքվում է դեպի լճի ափ ձգվում 120 մետր հասնում Նորաշենի արգելոցի Ա1 սահմանակետը: Ռեկրեացիոն գոտին սահմանակից է 4-րդ և 5-րդ տնտեսական գոտիներին:

Տեղանքի նկարագրությունը.

Ռեկրեացիոն գոտու տարածքի ռելիեֆը հիմնականում ալիքավոր է և ընկած է լճի ափից մինչև 1916 մ բարձրությունը: Ռեկրեացիոն գոտու ափերը կտրտված են: Տարածքի զգալի մասը քարաժայռերով են պատված: Անտառային տնկարկներ քիչ կան, հիմնականում հանդես է գալիս չիչխանը:

Ենթակառուցվածքները. Ռեկրեացիոն գոտու տարածքում գրունտային ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 5.9 կմ:

4.4.3. Երրորդ ռեկրեացիոն գոտի

Տարածքը կազմում է 147 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 24.3 կմ է:

Սահմանի նկարագրությունը.

Ռեկրեացիոն գոտու սահմանը սկսում է Սևան-Գավառ ավտոճանապարհի Ծովազարդ գյուղ մտնող ճանապարհի խաչմերուկից դեպի Գավառ ավտոճանապարհի Ա2 կետից (X=504127, Y=4483868, H= 1906 մ): Այստեղից անցնում է 3.3 կմ ազգային պարկի սահմանով մինչև Բ2 կետը (X=505342, Y=4482203, H= 1915 մ): Բ2 կետից սահմանը անցնում է, լճափին զուգահեռ 200-250 մետր հեռավորությունից, 2.4 կմ հասնում Գ2 կետին (X=506872, Y=4480921, H= 1913 մ): Բ2Գ2 հատվածում սահմանակցում է 7-րդ տնտեսական գոտուն: Գ2 կետից անցնում է ազգային պարկի սահմանով մինչև Դ2 կետը (X=507303, Y=4480992, H= 1915 մ): Դ2 կետից Ե2 կետ (X=509367, Y=4479167, H= 1916 մ) 3.4 կմ հիմնականում անցնում է Սևան-Գավառ ավտոճանապարհով (սահմանը մոտենալով Ե2 կետին ճանապարհից հեռանում է դեպի լճափ 100 մետր): Դ2 Ե2 հատվածում սահմանակցում է 8-րդ և 9-րդ տնտեսական գոտիներին: Ե2 կետից անցնում է ազգային պարկի սահմանով մինչև Զ2 կետը (X=509355, Y=4478362, H= 1904 մ): 
Զ2 կետից 450 մետր անցնում է հարավ-արևմտյան ուղղությամբ լճափին զուգահեռ և հասնում Է2 կետը (X=509173, Y=4477996, H= 1916 մ): Զ2Է2 հատվածում սահմանակցում է 10-րդ տնտեսական գոտուն: Է կետից անցնում է ազգային պարկի սահմանով մինչև Ը2 կետը (X=509263, Y=4477608, H= 1906 մ): Ը2 կետից սահմանը անցնում է սկզբում 110 մետր հարավային ուղղությամբ հետո թեքվում դեպի արևելք անցնում 240 մետր և հասնում է լճափ Թ2 կետին (X=509291, Y=4477574, H= 1898 մ): Ը2-Թ2 հատվածում սահմանակցում է 11-րդ տնտեսական գոտուն:

Տեղանքի նկարագրությունը.

Ռեկրեացիոն գոտու տարածքի ռելիեֆը հիմնականում ալիքավոր է և ընկած է 1916 մետր բարձրությունից ցածր: Առկա են ռելիեֆի մեծ թեքություններ և քարաժայռեր: Ռեկրեացիոն գոտու ափերը շատ չեն կտրտված: Անտառային տնկարկները քիչ են, հիմնականում հանդես են գալիս չիչխանի, ուռենու և թեղու ծառուտներ:

Ենթակառուցվածքները. Ռեկրեացիոն գոտու տարածքում գրունտային ճանապարհները քիչ են՝ ընդհանուր երկարությունը կազմում է 1.2 կմ:

4.4.4. Չորրորդ ռեկրեացիոն գոտի

Տարածքը կազմում է 624 հա, սահմանի ընդհանուր երկարությունը՝ 52.0 կմ:

Սահմանի նկարագրությունը.

Ռեկրեացիոն գոտու սահմանը սկսում է Գավառագետի արգելավայրի Գ1 սահմանակետից և հասնում արգելավայրի Բ1 սահմանակետը: Այստեղից շարունակում է հարավային ուղղությամբ, լճափին զուգանեռ 100-400 մետր հեռավորությամբ, իջնում մինչև գոտու Ա2 կետը (X=518422, Y=4465664, H= 1907 մ): Ա2 կետից սահմանը անցնում է Գավառ -Մարտունի ավտոճանապարհով 3.4 կմ հասնում Բ2 կետին (X=518641, Y=4462469, H= 1906 մ): Բ2 կետից շարունակելով հարավային ուղղությամբ, լճափին զուգանեռ 100-400 մետր հեռավորությամբ, իջնում է մինչև «Լիճք-Արգիճի» արգելոցի Ա1 սահմանակետը, որից հետո շարունակում է սահմանով հասնում արգելոցի Դ1 սահմանակետին: Ռեկրեացիոն գոտին արևմուտքից սահմանակցում է 11-րդ տնտեսական գոտուն:

       Տեղանքի նկարագրությունը.

Ռեկրեացիոն գոտու տարածքի ռելիեֆը հիմնականում հարթ է: Միայն Կարմիր ամառանոցների մոտ բարձր է և ժայռապատ, որտեղ առկա են ռելիեֆի մեծ թեքություն և քարաժայռեր: Ռեկրեացիոն գոտու ափերը քիչ են կտրտված: Տարածքը պատված է անտառային տնկարկներով, հիմնականում հանդես են գալիս չիչխանի, ուռենու և բարդու ծառատեսակները: Ռեկրեացիոն գոտու մեջ է Երանոս, Ձորագյուղ և այլ փոքր գետերի գետաբերանային հատվածները:

Ենթակառուցվածքները. Ռեկրեացիոն գոտու տարածքում գրունտային ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 4.2 կմ:

4.4.5. Հինգերորդ ռեկրեացիոն գոտի

Տարածքը կազմում է 680 հա, սահմանի ընդհանուր երկարությունը՝ 44.3 կմ:

Սահմանի նկարագրությունը.

Ռեկրեացիոն գոտու սահմանը սկսում է Արգիճի գետի գետաբերանային հատվածից` «Լիճք-Արգիճի» արգելոցի Գ1 սահմանակետից, այստեղից շարունակում է մինչև արգելոցի Բ1 սահմանակետը: Բ1 կետից սահմանը անցնում է լճափին զուգահեռ մոտ 400-300 մետր հեռավորությունից 21 կմ և հասնում մինչև Արփա-Սևան ջրանցքի պահպանական գոտին` ռեկրեացիոն գոտու Ա2 կետը (X=542112, Y=4447622, H= 1902 մ): Ա2 կետից շարունակում է հյուսիսային ուղղությամբ 210 մետր մինչև լճափ` գոտու Բ2 կետը (X=542123, Y=4447821, H= 1898 մ): Ռեկրեացիոն գոտին սահմանակցում է 11-րդ տնտեսական գոտուն:

Տեղանքի նկարագրությունը.

Ռեկրեացիոն գոտու տարածքի ռելիեֆը հիմնականում հարթ է: Ռեկրեացիոն գոտու ափերը քիչ են կտրտված: Տարածքը պատված է անտառային տնկարկներով՝ հիմնականում գիհու և բարդու ծառուտներով: Ռեկրեացիոն գոտու մեջ են Մարտունի, Աստղաձոր և Վարդենիկ գետերի գետաբերանային հատվածները:

Ենթակառուցվածքները. Ռեկրեացիոն գոտու տարածքում գրունտային ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 31.0 կմ:

4.4.6. Վեցերորդ ռեկրեացիոն գոտի

Տարածքը կազմում է 163 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 12.2 կմ է:

Սահմանի նկարագրությունը.

Այս ռեկրեացիոն գոտին ընկած է Արփա-Սևան ջրանցքի և Կարճաղբյուր գյուղի միջև` լճահայաց մասում: Սահմանը սկսում է Արփա-Սևան ջրանցքի աջակողմյան մասի լճափի Ա2 կետից (X=542302, Y=4447742, H= 1898 մ): Այստեղից ջրանցքին զուգահեռ հոսանքն ի վեր բարձրանում է 270 մետր, դուրս է գալիս Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհ և հասնում Բ2 կետին (X=542344, Y=4447480, H= 1904 մ): Բ2 կետից անցնում է Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհով 5.7 կմ մինչև Գ2 կետը (X=547592, Y=4449297, H= 1904 մ): Գ2 կետից շարունակում է հյուսիսային ուղղությամբ 100 մետր մինչև լճափ` գոտու Դ2 կետը (X=547562, Y=4449403, H= 1898 մ): Ռեկրեացիոն գոտին սահմանակցում է 11-րդ և 12-րդ տնտեսական գոտիներին:

Տեղանքի նկարագրությունը.

Ռեկրեացիոն գոտու տարածքի ռելիեֆը հարթ է: Ափերը ուղիղ են և մեղմաթեք: Տարածքը պատված է անտառային տնկարկներով՝ հիմնականում սոճու և բարդու ծառուտներով:

Ենթակառուցվածքները. Ռեկրեացիոն գոտու տարածքում գրունտային ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 2.7 կմ:

4.4.7. Յոթերորդ ռեկրեացիոն գոտի

Տարածքը կազմում է 52.7 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 3.8 կմ է:

Սահմանի նկարագրությունը.

Այս ռեկրեացիոն գոտին ընկած է Ծովակ գյուղի լճահայաց մասում: Սահմանը սկսում է լճափի Ա2 կետից (X=551301, Y=4450227, H= 1898 մ): Ա2 կետից սահմանը անցնում է հարավային ուղղությամբ 260 մետր և դուրս գալիս Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհ` Բ2 կետը (X=551433, Y=4450003, H= 1901 մ): Այստեղից սահմանը անցնում է Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհով 1.3 կմ և հասնում Գ2 կետը (X=552799, Y=4450794, H= 1902 մ):

 Գ2 կետից` Ծովակ գյուղի մոտ, թեքվում դեպի հյուսիս, անցնում 330 մետր և դուրս է գալիս լճափ` Դ2 կետ (X=552673, Y=4451097, H= 1898 մ): Ռեկրեացիոն գոտին սահմանակցում է 12-րդ տնտեսական գոտուն:

Տեղանքի նկարագրությունը.

Ռեկրեացիոն գոտու տարածքի ռելիեֆը հարթ է: Ափերը ուղիղ են և մեղմաթեք: Տարածքը պատված է անտառային տնկարկներով՝ հիմնականում սոճու և բարդու ծառուտներով:

Ենթակառուցվածքները. Ռեկրեացիոն գոտու տարածքում գրունտային ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 1.7 կմ:

4.4.8. Ութերորդ ռեկրեացիոն գոտի

Տարածքը կազմում է 1442 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 72.8 կմ է:

Սահմանի նկարագրությունը.

Այս ռեկրեացիոն գոտին ընկած է Գեղամասար գետի և Արտանիշ գյուղի միջև: Սահմանը սկսում է Գիլլի արգելոցի Բ1-Գ1 սահմանային հատվածից ձգվում 35 կմ Ծովակ-Արտանիշ ավտոճանապարհով և հասնում է Արտանիշի արգելոցի Ա1-Բ1 սահմանային հատվածը:

Տեղանքի նկարագրությունը.

Ռեկրեացիոն գոտու տարածքի ռելիեֆը գրեթե հարթ է: Տարածքը հիմնականում ընկած է մինչև 1915 մետր բարձրությունը: Ռեկրեացիոն գոտու ափերը ուղիղ են և մեղմաթեք: Տարածքը պատված է  անտառային տնկարկներով՝ հիմնականում սոճու, չիչխանի և թեղու ծառուտներով:

Ենթակառուցվածքները. Ռեկրեացիոն գոտու տարածքում գրունտային ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 12.4 կմ:

4.5. «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու նկարագրությունը

«Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքներն ընկած են հետևյալ հատվածներում՝ Սևան քաղաքից Ծովագյուղ, Լճաշենից Հայրավանք, Նորատուս թերակղզուց Ծակքար գետ, Արգիճի գետից Ծովակ գյուղ և Գեղամասար գետից Արտանիշ թերակղզի, ինչպես նաև Արեգունու հարավ-արևմտյան լեռնալանջերի վրա: Այս հատվածներում տնտեսական գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 11 184 հա (Քարտեզ 4):

1-ին հատվածի տարածքը կազմում է 388 հա: Այն գտնվում է «Սևան» ազգային պարկի հյուսիս-արևմտյան մասում՝ ազգային պարկի սահմանի և 1-ին ռեկրեացիոն գոտու միջև (Փամբակի լեռնաշղթայի Արջուտ լեռնաբազկի հարավ-արևելյան լանջից մինչև Ծովագյուղ): Տնտեսական գոտու 1-ին հատվածի սահմանի նկարագրությունը համապատասխանում է այս հատվածում ազգային պարկի և 1-ին ռեկրեացիոն գոտու սահմանների նկարագրությանը:

Տնտեսական գոտու այս հատվածի ռելիեֆը, թերակղզուց մինչև Սևան-Դիլիջան հին ճանապարհի վերջը թեք է, իսկ մնացած մասը` հարթ: Տարածքը պատված է անտառային տնկարկներով, որտեղ ծառատեսակներից գերակշռում են սոճին, բարդին, ակացիան և թեղին: Հատվածի միջնամասով, 5.3 կմ երկարությամբ, անցնում է երկաթգիծը, իսկ եզրամասով 5.5 կմ երկարությամբ` Դիլիջան-Սևան ավտոմայրուղին: Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 11.3 կմ: Հատվածի տարածքով անցնում է 4.0 կմ երկարությամբ բարձրավոլտ հոսանքի գծեր և 700 մետր երկարությամբ անցնում է Ձկնագետ գետը:

2-րդ հատվածի տարածքը կազմում է 60.2 հա: Այն գտնվում է «Սևան» ազգային պարկի հյուսիս-արևմտյան մասում՝ ազգային պարկի սահմանի և 1-ին ռեկրեացիոն գոտու միջև (Հրազդան գետի և Ցամաքաբերդ գյուղի միջև): Տնտեսական գոտու 2-րդ հատվածի սահմանի նկարագրությունը համապատասխանում է ազգային պարկի և 1-ին ռեկրեացիոն գոտու սահմանների նկարագրությանը:

Տարածքի ռելիեֆը հարթ է, պատված նոսր անտառային տնկարկներով, որտեղ ծառատեսակներից գերակշռում են չիչխանը, թեղին և ուռին:

Հատվածի հարավային եզրամասով 1.3 կմ երկարությամբ անցնում է երկաթգիծը: Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 2.6 կմ:

3-րդ հատվածի տարածքը կազմում է 159 հա: Այն գտնվում է «Սևան» ազգային պարկի հյուսիս-արևմտյան մասում՝ 1-ին և 2-րդ ռեկրեացիոն գոտիների, Լճաշեն և Չկալովկա գյուղերի միջև: Տնտեսական գոտու 4-րդ հատվածի սահմանի նկարագրությունը համապատասխանում է ազգային պարկի, 1-ին և 2-րդ ռեկրեացիոն գոտիների սահմանների նկարագրությանը:

 Տնտեսական գոտու այս հատվածի ռելիեֆը գրեթե հարթ է: Անտառային տնկարկներով պատված է միայն հատվածի հյուսիս-արևելյան մասը, որտեղ ծառատեսակներից գերակշռում են բարդին, չիչխանը և թեղին: Հատվածի միջնամասով 3.2 կմ երկարությամբ անցնում է Սևան-Գավառ ավտոճանապարհի հատվածը: Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 9.1 կմ: Հատվածի տարածքով անցնում են 4.8 կմ երկարությամբ բարձրավոլտ հոսանքի գծեր:

4-8-րդ հատվածների տարածքները կազմում են 176 հա: Դրանք գտնվում են «Սևան» ազգային պարկի արևմտյան մասում՝ Նորաշեն-Հայրավանք գյուղերի միջև: 4-րդ հատվածը ընկած է 2-րդ ռեկրեացիոն գոտու, Նորաշենի արգելոցի և ազգային պարկի սահմանների միջև: 5-րդից 8-րդ հատվածներն ընկած են 3-րդ ռեկրեացիոն գոտու և ազգային պարկի սահմանների միջև: Տնտեսական գոտու 4-8 հատվածների սահմանների նկարագրությունը համապատասխանում է ազգային պարկի, Նորաշենի արգելոցի, 2-րդ և 3-րդ ռեկրեացիոն գոտիների սահմանների նկարագրությանը:

 Տնտեսական գոտու այս հատվածների գերակշռող մասերում ռելիեֆը ժայռոտ է և պատված է քարերով: Անտառային տնկարկներ քիչ կան, ծառատեսակներից հանդես են գալիս չիչխանը և թփանման ուռին:

 Հատվածների եզրամասով անցնում է Սևան-Գավառ ավտոճանապարհի 9.3 կմ հատվածը: Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 11.5 կմ:

9-րդ հատվածի տարածքը կազմում է 6128 հա: Այն գտնվում է «Սևան» ազգային պարկի արևմտյան և հարավային մասերում՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ռեկրեացիոն գոտիների, «Գավառագետ» արգելավայրի և «Լիճք-Արգիճի» արգելոցի միջև: Տնտեսական գոտու 11-րդ հատվածի սահմանների նկարագրությունը համապատասխանում է ազգային պարկի, «Գավառագետ» արգելավայրի, «Լիճք-Արգիճի» արգելոցի, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ռեկրեացիոն գոտիների սահմանների նկարագրությանը:

 Տնտեսական գոտու այս հատվածի ռելիեֆը հարթ է: Տարածքը պատված է անտառային տնկարկներով, հիմնական ծառատեսակներից հանդես են գալիս սոճին, բարդին, չիչխանը, գիհին և թփանման ուռին:

 Հատվածի եզրամասով անցնում է Սևան-Վարդենիս ավտոճանապարհի 21.2 կմ հատվածը: Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 239 կմ: Հատվածի տարածքով անցնում են 7.2 կմ երկարությամբ բարձրավոլտ հոսանքի գծեր և 18.9 կմ գազամուղ: Տնտեսական գոտու այս հատվածում են Գավառագետ, Երանոս, Ձորագյուղ, Ծակքար, Բախտակ, Լիճք, Արգիճի, Մարտունի, Աստղաձոր, Զոլաքար և Վարդենիկ գետերի գետաբերանային հատվածները:

10-րդ հատվածի տարածքը կազմում է 947 հա: Այն գտնվում է «Սևան» ազգային պարկի հարավային մասում՝ Արփա-Սևան ջրանցքի և «Գիլլի» արգելոցի միջև: Հատվածի սահմանը անցնում է ազգային պարկի, «Գիլլի» արգելոցի, 6-րդ և 7-րդ ռեկրեացիոն գոտիների սահմաններով: Տնտեսական գոտու այս հատվածի ռելիեֆը հարթ է: Տարածքը պատված է անտառային տնկարկներով, ծառատեսակներից հանդես են գալիս սոճին, բարդին, և գիհին:

 Հատվածի եզրամասով անցնում է Սևան-Վարդենիս ավտոճանապարհի 6.2 կմ և միջնամասով՝ 5.5 կմ հատվածը: Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 21.3 կմ: Հատվածի տարածքով անցնում է 6.7 կմ գազամուղ, հոսում են Արծվանիստ և Կարճաղբյուր գետերը:

11-րդ հատվածի տարածքը կազմում է 3325 հա: Այն գտնվում է «Սևան» ազգային պարկի հյուսիս-արևելյան մասում՝ Արեգունու լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի վրա: Հատվածի սահմանն անցնում է ազգային պարկի և 1-ին ռեկրեացիոն գոտու սահմանների միջև: Տնտեսական գոտու 13-րդ հատվածի սահմանի նկարագրությունը համապատասխանում է ազգային պարկի և 1-ին ռեկրեացիոն գոտու սահմանների նկարագրությանը:

 Տնտեսական գոտու այս հատվածի ռելիեֆը կտրտված է բազմաթիվ ձորերով և ձորակներով: Այս հատվածում Արեգունու լեռնաշղթայի լանջերը ունեն մեծ թեքություններ:

 Հատվածում անտառային տարածքները հանդես են գալիս հատվածներով, ձորերում և ձորակներում, հիմնականում կազմված են սոճու, կաղնու և գիհու ծառուտներից: Հատվածը հարուստ է խոտաբույսերով:

Հատվածի եզրամասով անցնում է Շորժա-Ծովագյուղ ավտոճանապարհի 15.5 կմ հատվածը, որով սահմանակցում է 1-ին ռեկրեացիոն գոտուն: Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 34 կմ: Հատվածի տարածքով անցնում են 12.1 կմ երկարությամբ բարձրավոլտ հոսանքի գծեր: Տարածքում գետերը հոսում են Արեգունու լեռնաշղթայի լանջերից և մշտական հոսք չունեն: